Օգոստոսին «Ռեինկարնացիան» թողարկում է ռեգգի ոճով երկրորդ ալբոմը

PanARMENIAN.Net - Հայկական «Ռեինկարնացիա» խումբն օգոստոսին թողարկում է ռեգգի ոճով երկրորդ ալբոմը` կազմված 11 ստեղծագործություններից: Ռեգգի ոճում հանդես եկող առաջին հայկական խմբի առաջին ալբոմը կոչվում էր «60 կմ Ջանֆիդայից Ջամայկա», իսկ երկրորդ ալբոմի անվանումը դեռ որոշված չէ:



Ինչպես նշել է այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը, խումբը 9 տարվա գոյության ընթացքում բազմիցս կերպարանափոխվել է եւ 3 տարի առաջ սկսել է ռեգգի նվագել:



«Ես մարդ եմ, որը սիրում է փորձարկումներ ե'ւ կյանքում, ե'ւ երաժշտության մեջ: Այս կերպարանափոխությունը կապված է նրա հետ, որ ես ուղղակի սկսեցի ապրել ռեգգի ոճով»,- այդպես է բացատրել է խմբի ոճի փոփոխությունը Ռոլանդ Գասպարյանը:



Այսօր խմբում նվագում են 8 երաժիշտներ, բակց մոտ ապագայում խմբի կազմի մեջ մտնելու են 21 երաժիշտներ:



«Հուսով եմ, որ Հայաստանում ռեգգի ոճում հանդես եկող շատ խմբեր են գործելու, չէ որ ռեգգիի օգնությամբ քարոզում են հույս, սեր եւ հավատ, ինչի կարիքը շատերն ունեն մեր քաղաքում»,- ասել է «Ռեինկարնացիա» խմբի մենակատարը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---