Փաշինյան․ Երբեք հրաման չեմ տվել ինքնիշխան տարածքից զորքի հետ քաշման մասին![]() 27 նոյեմբերի 2025 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում ընդգծել է, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններն ըստ էության դարձել են պատերազմի հետ առնչվող բոլոր հարցերի քննության հարթակ։ Նա նաև արձագանքել է հարցին՝ արդյոք պատերազմի ընթացքում տվել է հրաման ՀՀ ինքնիշխան տարածքից զորքը հետ քաշելու վերաբերյալ։ «Ես երբեք որևէ հրաման չեմ տվել ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից որևէ զորքի հետ քաշման մասին»,-ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը։ Նրա խոսքով՝ պատերազմին վերաբերող որևէ բան հանրությանն անհայտ չէ, իսկ քրեական գործերում չկա տեղեկատվություն, որը կառչի հանրային գիտելիքից դուրս։ «Այդ քննությունը տեղի է ունեցել, ես այդ գործով հարցաքննվել եմ։ Ավելին՝ քննվել եմ ժողովրդի կողմից։ 2021 թվականի ընտրություններն են այդ ամբողջ քննությունը»,-ասել է Փաշինյանը։ Նա շեշտել է, որ պատերազմի վերաբերյալ մանրամասները բազմիցս ներկայացվել են ինչպես քննիչ հանձնաժողովներում, այնպես էլ իր ելույթներում։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |