Հարձակվել են Միհրան Հակոբյանի վրա․ Նա տեղափոխվել է ԲԿ

Հարձակվել են Միհրան Հակոբյանի վրա․ Նա տեղափոխվել է ԲԿ

PanARMENIAN.Net - Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ, պատմաբան Միհրան Հակոբյանի վրա։

«Քիչ առաջ տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։

Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»,-գրել է նա։

ՆԳՆ ոստիկանությունը այտնել է, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ավտոկայանատեղիում ծեծի ենթարվելու հետևանքով վնասվածքներով տղամարդ է տեղափոխվել իրենց մոտ, հայտնում է Panorama.am-ը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

 Ուշագրավ
---