11 դեկտեմբերի 2025 - 18:58 AMT
ՀՀ–ն 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա

Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ ԵԱՏՄ վարչապետների նիստում քիչ առաջ կայացվեց որոշումը։ Բաշխման մանրամասները լրացուցիչ կհրապարակվի։»,- գրել է նա։

2025 թվականին, ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի, Հայաստանին տրամադրվել էր ներմուծման 8000 քվոտա, որի 90 տոկոսն արդեն տարեսկզբին իրացվել էր։