50 մլն դրամ` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար![]() 25 դեկտեմբերի 2025 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Evocabank-ը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի դրամահավաքին և 50 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին։ Բանկի կողմից իրականացված նվիրաբերությունը կուղղվի Սպանդարյանի ջրանցքի վթարված հատվածների վերականգնմանը, ինչը հնարավորություն կտա վերականգնել ոռոգման համակարգը և ապահովել ջրի հասանելիությունը Սյունիքի մարզի մի շարք համայնքների համար։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի ապահովել ջրային անվտանգությունը, խթանել գյուղատնտեսական արտադրությունը և ստեղծել կայուն տնտեսական զարգացման պայմաններ տարածաշրջանում։ Նվիրաբերության արդյունքում Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերում 730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու, իսկ մոտ 2800 հեկտար հողատարածք կապահովվի արդյունավետ ոռոգմամբ։ Evocabank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակում շարունակաբար աջակցում է ազգային նշանակության ծրագրերին՝ նպաստելով Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |