Գառնիկ Հայրապետյան. Մենք ամեն ինչ անում ենք Հայաստանում քիքբռնցքամարտի զարգացման համար

PanARMENIAN.Net - Քիքբռնցքամարտի ֆեդերացիան Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալում երկրում քիքբռնցքամարտի զարգացման համար: Այդ նպատակով Հայաստանի մի շարք մարզերում արդեն բացվել են քիքբռնցքամարտի դպրոցներ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ՀՀ քիքբռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը, Քիքբռնցքամարտի ֆեդերացիան եւ ՀՀ Պաշտպանության նախարարությունն օգոստոսին կսկսեն իրականացնել ՀՀ զինված ուժերում քիքբռցքամարտի ներմուծման ծրագիրը:



«Բանակն ուժեղացնելու նպատակով օգոստոսին մեր Ֆեդերացիան եւ պաշտպանության նախարարությունը ծրագիր են մշակել, որի համաձայն երիտասարդ քիքբռնցքամարտիկներն ուղորդվելու են ՀՀ տարբեր զինվորական մասեր նրա համար, որպեսզի ծանոթանան ռազմական կենցաղի հետ, ավելի լավ իմանան ծառայութան առանձնահատկությունները, ինչպես նաեւ մարզումներ անցկացնեն զինծառայողների հետ: Նրանք հիմնականում մարզիկներ են լինելու, որոնք բանակ չեն զորակոչվել, այսինքն ապագա զինակոչիկներ են: Արդեն օգոստոսին մեկ շաբաթով մեր մարզիկները գնալու են Սյունիքի զինվորական մաս»,- ասել է Հայրապետյանը:



Նա նաեւ նշեց, որ հուլիսին ՀՀ Քիքբռնցքամարտի ֆեդերացիան նախատեսում են սկսել ընկերական մրցաշարերի շարք, որոնք ընթանալու են պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտի շրջանակներում:



«Յուրաքանչյուր մրցաշարի հրավիրվելու է մեկ հավաքական: Առաջինը լինելու է Իրանի հավաքականը: Մենք հաստատելու ենք 1 մլն դրամ մրցանակային ֆոնդ: Հետո պլանավորում ենք հանդիպումներ անցկացնել Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի հավաքականների հետ եւ վերջում` Եվրոպայի քիքբռնցքամարտիկների միավորված հավաքականի հետ: Մենամարտերն ընթանալու են 5-ռաունդանոց ձեւաչափով: Այդ մրցաշարերի նպատակն է Հայաստանում զարգացնել պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտը»:



Հուլիսի 15-20-ը Երեւանում տեղի է ունենալու Հայաստանի քիքբռնցքամարտի առաջնությունը, իսկ օգոստոսին Հայաստանի հավաքականը ժամանելու է Յալթա, որտեղն հուլիսի 12-18-ը մասնակցելու է ԱՊՀ երկրների շարքում քիքբռնցքամարտի առաջնությանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---