Ցածր աշխատավարձերը ստիպում են որակավորված արվեստաբաններին փնտրել ավելի բարձր վարձատրվող աշխատանք

PanARMENIAN.Net - Երեւանում ավարտվել է քառօրյա թրենինգը «Թանգարանային մենեջմենթ» թանգարանի ղեկավարների եւ աշխատակիցների համար: Հայաստանի եւ Արցախի 27 թանգարանների 30 ներկայացուցիչներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ հնարավորություն են ստացել փորձի փոխանակություն կատարել եւ քննարկել անհանգստացնող հարցերը Հայաստանի թանգարանների ղեկավարման եւ զարգացման վերաբերյալ:



Թրենինգի ընթացքում տեղի են ունեցել մշակութային ժառանգության պահպանման, ցուցադրման գիտական կոնցեպցիայի, պատմահնագիտական թանգարանների ժամանակակից խնդիրների քննարկումներ:



«Լինելով մի փոքր ուշացած իր անհրաժեշտության առումով, տեղի ունեցած սեմինարը բավական կարեւոր իրադարձություն դարձավ թանգարանների մենեջմենթի ոլորտում»,- տեղի ունեցած սեմինարը գնահատեց միջոցառման մասնակիցներին, գիտական մասով Ազգային պատկերասրահի տնօրեն Հասմիկ Հարությունյան,- «Մեր թանգարանի համար թրենինգը լավ հիմք է հանդիսացել տեղական մակարդակով նման թրենինգների կազմակերպման, Հայաստանի մնացած թանգարաններին աջակցելու համար»:





Արթուր Մկրտչյանի անվան թանգարանի տնօրեն (Հադրութ, Արցախ) Նանա Պետրոսյանն իր հերթին ասել է. «Մենք երկար տարիներ Հայաստանի տարբեր թանգրարնների մասին տեղեկություններ ստանում էինք ինտերնետի միջոցով: Այս թրենինգը հնարավորություն է տալիս ոչ միայն լինել Հայաստանի թանգարարններում, այլ նաեւ ուղիներ փնտրել շատ խնդիրների լուծման համար առանց ֆինանսներ ներդնելու, ինչը մենք առաջ չէինք կարող պատկերացնել»:



Թրենինգի կազմակերպիչներն են «Էրեբունի» թանգարան-արգելոցի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը եւ Հայաստանի Ազգային պատկերասրահի գիտական աշխատակից Անի Գրիգորյանը, որոնք նախապես անցել են նման թրենինգ, որը կազմակերպվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Սանկտ-Պետերբուրգում, եւ վերադառնալուց հետո կազմակերպել են նման սեմինար Հայաստանի թանգարանների աշխատակիցների եւ ղեկավարների համար:



«Անցկացված թրենինգը հաջող առիթ էր խնդիրների համատեղ քննարկան եւ լուծման ուղիների որոնման համար, որոնց առջեւ կանգնում են Հայաստանի թանգարանները»,- գնահատել է թրենինգը «Էրեբունի» թանգարան-արգելոցի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը,- «Ամենաշատ տարածված խնդիրներից մեկը, որին հանդիպում են Հայաստանի թանգարանները,- շինությունների մաշվածությունն է, ինչպես նաեւ անձնակազմի որակավորման ողբալի մակարդակը, որի մեղավորը ցածր աշխատավարձերն են, որոնք ստիպում են բարձր որակավորում ունեցող արվեստաբաններին եւ մշակութաբաններին փոխել թանգարանում աշխատանքն ավելի բարձր վարձատրվող աշխատանքով»:





Թրենինգը, որի կազմակերպիչներն են «Էրեբունի» թանգարան-արգելոցը, Հայաստանի Ազգային պատկերասրահը, Երեւան քաղաքի Պատմության թանգարանը եւ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, տեղի էր ունենում Հայաստանի մշակույթի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հովանու ներքո:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---