«Մեր ձևով» շարժման հիման վրա գրանցվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը![]() 19 հունվարի 2026 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Հայտնի գործարար, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի կողմնակիցները կուսակցություն են գրանցել, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։ Այս մասին են վկայում պետական ռեգիստրի տվյալները։ Քաղաքական նոր ուժը հիմնադրվել է «Մեր ձևով» շարժման հիման վրա, հայտնում է Sputnik Արմենիան: Շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը հայտնել է, որ կուսակցության ստեղծման կազմակերպչական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Ըստ նրա` մոտ ժամանակներս քաղաքական ուժը կներկայացնի կոնկրետ օրակարգ և երկրի զարգացման իր տեսլականը։ Հունվարի 20-ին նախատեսված է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը։ Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխել էր Սամվել Կարապետյանի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա տեղափոխվեց տուն: Հունվարի 16-ին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից հայտնեցին, որ բեկանվել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Վարդևանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ գործարարի ստացիոնար բուժումն ընդհատվել է, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Հակակոռուպցիոն դատարանը հունվարի 17–ին որոշել է Կարապետյանի նկատմամբ կրկին տնային կալանք կիրառել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |