ԱԽ քարտուղարը եվրոպացի պաշտոնյային է ներկայացրել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը![]() 2 փետրվարի 2026 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այն ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մթնոլորտում։ Հանդիպման մասնակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության շարունակական զարգացումը և ընդլայնումը։ Քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցության ընդգրկուն օրակարգը՝ հատուկ ուշադրությամբ անդրադառնալով Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության երկրորդ փուլի տրամադրմանը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |