Կարապետյանը՝ Փաշինյանին․ Մի անհանգստացիր՝ քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ վարչապետինը կլինի![]() 11 փետրվարի 2026 - 11:29 AMT PanARMENIAN.Net - «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը համաձայն չէ մեկ դրամ աշխատավարձով ղեկավարել կառավարությունը, նշել է, որ դա լինելու է հաջորդ վարչապետը: «Մի՛ անհանգստացիր, Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի (լսել եմ՝ այսօր Հ1-ով հրաժարվել ես 1 դրամ ստանալ), բայց հաջորդ վարչապետինը կլինի։ Ժամանակն է ունենալ ուժեղ առաջնորդ, ով կնվիրի երկրին, ոչ թե կվերցնի ու կվերցնի երկրից՝ իր շուրջը գտնվող փոքրիկ խմբակի հետ միասին»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, թե երկար տարիներ ինքն անձամբ պարգևավճարներ չի ստացել: «Եթե ես մեկ դրամով որպես վարչապետ աշխատեմ, դուք էլ հարցազրույցի ժամանակ հարցնեք՝ այս կոստյումը ձեզ որտեղի՞ց, ես ի՞նչ եմ պատասխանելու»,- ասասել է նա: Այն դիտարկմանը, որ մասնավոր միջոցներով կաջակցեն, Փաշինյանը պատասխանել է, որ «դա կոռուպցիա կլինի»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |