Փաշինյան. «Զայեդ» մրցանակի $1 մլն-ն Ադրբեջանի հետ կիսել ենք![]() 14 փետրվարի 2026 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Զայեդ» մրցանակի 1 մլն դոլարը Ադրբեջանի հետ կիսել են: «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ, բայց գիտեք՝ կիսել ենք Ադրբեջանի նախագահի հետ, ենթադրվում է, որ 500 հազարական դոլարի մասին խոսքը կլինի»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ գումարը դեռևս չի փոխանցվել, սակայն բայց վստահ է, որ կփոխանցվի։ «Ես մտածում եմ` այդ գումարը հանրային ինչ նպատակի կամ կարիքի է պետք ուղղել։ Երբ կլինի կոնկրետ որոշում, կհայտնենք»,- ասել է Փաշինյանը։ Փետրվարի 4-ին Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արժանացել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |