Հայ աթլետները ոսկե մեդալներ են նվաճել Բալկանյան առաջնությունում![]() 23 փետրվարի 2026 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները հաջողությամբ են հանդես եկել Բալկանյան ձմեռային առաջնությունում՝ դառնալով մրցաշարի հաղթողներ։ Սերբիայի մայրաքաղաք Բեգրադում անցկացված առաջնությունում վազորդ Երվանդ Մկրտչյանը 1500 մետր մրցատարածությունը հաղթահարել է 3:42.29 արդյունքով՝ առաջինը հատելով եզրագիծը և արժանանալով ոսկե մեդալի, հայտնում է Արմենպրեսը: Մրցաշարում Հայաստանի համար ևս մեկ ոսկե պարգև է ապահովել եռացատկորդ Գոռ Հովակիմյանը, որը գրանցել է 16.66 մետր արդյունք և կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |