Իրանի Արեւելյան Ադրբեջան գավառում տեղի կունենա հայ արհեստավորների ցուցահանդես23 հունիսի 2009 - 02:06 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-26-ը Ղարաքիլիսա եկեղեցում կցուցադրվեն հայ վարպետների կողմից եկեղեցական թեմատիկայով ստեղծված հնավուրց արհեստավորական եւ գեղարվեստական գործերը:Ցուցահանդեսը կազմակերպվել է Իրանում Արեւելյան Ադրբեջան գավառի մշակութային ժառանգության, արհեստի եւ զբոսաշրջության գրասենյակի կողմից եւ կնվիրվի Սբ. Թադեւոսի հիշատակին, ով 68 թվին կառուցել է Ղարաքիլիսա (Սեւ եկեղեցի) եկեղեցին: Ամեն տարի հազարավոր հայ, ասորի եւ կաթոլիկ ուխտավորներ այցելում են եկեղեցի, որը գտնվում է Մակու քաղաքից ավելի հարավ: Իրանի հայ բնակչության համար Ղարաքիլիսա եկեղեցին սուրբ տեղ է, քանի որ այն ժամանակ Պարսկական կայսրության կազմի մեջ մտնող Հայաստան սուրբ Թադեւոսի ուղեւորությունից հետո կառուցված առաջին քրիստոնեական տաճարն է: Անցյալ տարի Իրանի 9 պատմամշակութային կառույցների թվում Ղարաքիլիսա եկեղեցին ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |