31 մարտի 2026 - 17:29 AMT
ԱՄԷ–ից ՀՀ եկող բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ

ԱՄԷ-ից Հայաստան ավտոհիդրոամբարձիչ տեղափոխող բեռնատարն Իրանի տարածքում հայտնվել է գնդակոծության տակ։

Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ հայ-իրանական «Նորդուզ» անցակետից մոտ 500 կմ հեռավորության վրա, հայտնում է Sputnik Արմենիան:

Արկի ընկնելու պահին բեռնատարը կայանված է եղել, իսկ վարորդը չի գտնվել մեքենայում, ինչի արդյունքում հնարավոր է եղել խուսափել զոհերից։

Վնասված և այրված բեռնարկղն արդեն տեղափոխվել է Երևան, և ներկայումս իրականացվել է պատճառված վնասի գնահատում։

Լոգիստիկ ընկերության աղբյուրը հայտնել է, որ սա առաջին նման դեպքն է, բայց չբացառեց նման միջադեպերի կրկնությունը։