1 ապրիլի 2026 - 11:04 AMT
Երևանը մայիսի 4-ին կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի է ունենալու Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Եվրոպական միությունը ներկայացնելու են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Մայիսի 4-ը հայտարարված է ոչ աշխատանքային: Աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 18-ը (շաբաթ)։

2026թ. մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է նաև ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը: Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության և բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները: