Կոբախիձեն ողջունել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը![]() 6 ապրիլի 2026 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը՝ այդ մասին հայտարարելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում, ով պետական այցով Վրաստանում է: «Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Վրաստանը վճռականորեն աջակցում է խաղաղ գոյակցությանը, կառուցողական համագործակցությանը և տարածաշրջանում նոր նախաձեռնություններին։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք դրական ներդրում ունենալ այդ հարաբերությունների զարգացման գործում։ Մենք պատրաստ ենք նպաստել երկխոսությանն ու խաղաղ գործընթացին»,- նշել է Կոբախիձեն, հայտնում է Արմենպրեսը: Վրաստանի վարչապետը նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասի երկրների միջև համագործակցությունը ստեղծում է նոր հնարավորություններ ամբողջ տարածաշրջանի համար։ «Մենք տեսնում ենք գլոբալ քաղաքական փոփոխություններ, և այդ փոփոխություններն ավելի շատ են ամրապնդում Միջին միջանցքի նշանակությունը՝ ներառյալ Սև ծովն ու Հարավային Կովկասը՝ որպես ռազմավարական տարածք»,- նշել է Վրաստանի վարչապետը։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |