«Հանուն Հանրապետությանը» հաստատել է թեկնածուների ընտրացուցակը![]() 20 ապրիլի 2026 - 11:32 AMT PanARMENIAN.Net - «Հանուն Հանրապետության» կուսակցությունն արտահերթ համագումարում հաստատել է առաջիկա Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջին երեսուն անունները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, որն էր գլխավորում է ցուցակը: Նրան հաջորդում են կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը և անկուսակցական փաստաբան Լուսինե Զեյնալյանը։ «Ցուցակում ընդգրկված են նաև Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ազատամարտիկներ Վարդան Մալխասյանը և Վլադիմիր Առաքելյանը, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության վարչության անդամ Առնոլդ Բլեյանը, ինչպես նաև հանրային և քաղաքական կյանքի մի շարք այլ հայտնի դեմքեր։ Հայ, Հայաստան, հաղթանակ»,-ասվում է գրառման մեջ: ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |