Գրիգորյանն ու Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը![]() 6 մայիսի 2026 - 17:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Երևանում գտնվող Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։ Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են օրերս Երևանում անցկացված ԵՔՀ գագաթնաժողովի և Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի կարևորությունը, ինչպես նաև ընդգծել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խրախուսական խոսքերը՝ ուղղված եվրոպական ընկերություններին Հայաստանում ներդրումներ կատարելու վերաբերյալ։ Երևանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդել է Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |