Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը կմրցի ուկրաինացի Անդրեյ Ցուրկանի հետ25 հունիսի 2009 - 19:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ, առաջին միջին քաշային Վանես Մարտիրոսյանը հունիսի 27-ին իր հերթական մենամարտը կանցկացնի ուկրաինացի Անդրեյ Ցուրկանի հետ: Տաս ռաունդանոց մենամարտը կկայանա հունիսի 27-ին «Latin Fury» իններորդ առաջնության շրջանակներում Ատլանտիկ-սիտիի Boardwalk Hall արենայում եւ կայանալու է նախքան Խուան Մանուել Լոպեսի եւ Օլիվեր Լոնտչիի մենամարտից առաջ:Վանես Մարտիրոսյանը ծնվել է 1986թ. Հայաստանում` Աբովյան քաղաքում: 4 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվեց եւ մշտական բնակություն հաստատեց ԱՄՆ-ում: 2004-ին 18-ամյա Վանեսն առաջին անգամ ԱՄՆ հավաքականի կազմում մասնակցեց աթենքյան օլիմպիադային: Վերադառնալով Հունաստանից` Վանեսը պայմանագիր կնքեց «Top Rank» պրոմոուտերական ընկերության հետ: Մարտիրոսյանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսեց հայտնի մարզիչ Ֆրեդդի Ռոաչայի ղեկավարությամբ: Հայ բռնցքամարտիկի առաջին ելույթը պրոֆեսիոնալ ռինգում տեղի ունեցավ ամերիկացի Ջեսսի Օրտայի դեմ, որի հանդեպ հաղթանակով նա տվեց իր անպարտելի մենամարտերի շարքի մեկնարկը: Ներկա պահին Վանեսի ակտիվում 25 մենամարտերում տարած 25 հաղթանակ է, որոնցից 15-ը` նոկաուտով: Վերջին մենամարտը Վանեսն անցկացրեց 2009-ի մայիսին Օկլենդում դոմինիկացի Հարրիսոն Կուելլոյի հետ: Ութ ռաունդով հաշվարկված մենամարտն ավարտվեց մենամարտի մեկնարկից երկու րոպե անց: Արդեն առաջին ռաունդում մրցավարը տեխնիկական նոկաուտի շնորհիվ տեխնիկական հաղթանակ հաշվեց Մարտիրոսյանին: Մոտ ապագայում Վանեսը ծրագրում է մրցել իր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |