Հայաստանի իշխանությունները փորձում էին թաքցնել Սահակաշվիլիից նրա այցի դեմ բողոքող ցուցարարներին26 հունիսի 2009 - 16:03 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի իշխանությունները փորձում էին թաքցնել Սահակաշվիլիից նրա այցի դեմ բողոքող ցուցարարներին»,-այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավարը, հավելելով. «Ես չեմ հասկանում, թե ինչու էին մեր իշխանությունները ցանկանում թաքցնել նրանից իրողությունը»: Ըստ նրա, ոստիկանության գործողությունները, որոնք ցրեցին Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին, անիմաստ էին, քանի որ ժողովուրդն ագրեսիվ չէր տրամադրված: Ընդ որում, Մանոյանը հավելել է, որ նրա հանդիպումը ոստիկանության հետ այնքան էլ «հաճելի չէր»: Երեկ Երեւանում, «Մարիոթ» հյուրանոցի առջեւ, որտեղ իջեւանել էր Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, մի շարք հայկական հասարակական-քաղաքական կազմակերպություններ մտադիր էին բողոքի ցույց անցկացնել: Սակայն ոստիկանությունը կոպտորեն ցրեց ցուցարարներին, դուրս մղելով նրանց դեպի Հյուսիսային պողոտա եւ Տիգրան Մեծի փողոց: Ցուցարարների նպատակն էր Վրաստանի նախագահին հասցնել հայ հանրության մի շարք պահանջները, որոնց թվում է նաեւ Հայ առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակի շնորհումը, հայկական եկեղեցիների վրացականացման կասեցումը, Վրաստանի հայկական դպրոցների պահպանումն ու զարգացումը, հայ-վրացական պետական համալսարանի ստեղծումը: «Ոստիկանությունը կարող էր առավել հարգալից վերաբերվել Երեւանի բնակիչներին»,-հայտարարել է Մանոյանը: Նա նաեւ հայտարարել է, որ ՀՀ բարձրագույն պարգեւի հանձնումը Վրաստանի նախագահին ընդամենը ձեւական բնույթ էր կրում, տուրք էր ավանդույթին: Հայաստանի նախագահը Միխաիլ Սահակաշվիլիին պարգեւատրել է Հայաստանի բարձրագույն պարգեւով` Պատվո շքանշանով: Պարգեւը հանձնվել է Վրաստանին հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ համագործակցության խորացման համար: Այցի ընթացքում 2008թ. սեպտեմբերին Մ.Սահակաշվիլին պարգեւատրել էր իր հայ պաշտոնակցին Վրաստանի պետական պարգեւով` Ոսկե գեղմի շքանշանով: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |