Զելենսկին Եվրոպային հորդորել է ավելի մեծ աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին![]() 4 հունիսի 2026 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել այն երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, որոնց ազատությունը խոչընդոտվում է Ռուսաստանի կողմից։ Նա գրառում է կատարել Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օլեգ Իվաշչենկոյի հետ հանդիպումից հետո, հայտնում է Արմենպրեսը: Նա նշել է, որ սա պարզապես այս կամ այն քաղաքական ընտրության հարց չէ: «Կարծում ենք, որ Եվրոպան պետք է զգալիորեն ավելի շատ աջակցի յուրաքանչյուր ժողովրդի, որին Ռուսաստանը կառչել է ատամներով և փորձում է բաց չթողնել դեպի ազատություն։ Սա հատկապես արդիական է Հայաստանի համար` այդ երկրում ընտրություններին ընդառաջ։ Սա պարզապես մեկ կամ մյուս քաղաքական ընտրության հարց չէ։ Խոսքը ժողովրդի՝ իրենց ապագան ընտրելու հիմնարար իրավունքի մասին է։ Եվրոպան ունի անհրաժեշտ կարողություններ՝ պահպանելու այն հիմնարար կանոնները, որոնք միշտ աշխատել են և կշարունակեն աշխատել՝ անվտանգությունը սատարելու համար»,-ասված է նրա գրառման մեջ։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |