Առաջին եռամսյակում ավելի քան 42,000 ՀՀ քաղաքացի է մեկնել ՌԴ աշխատանքի![]() 4 հունիսի 2026 - 15:57 AMT PanARMENIAN.Net - 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին աշխատանքային նպատակով Ռուսաստան է մեկնել մոտ 42,366 ՀՀ քաղաքացի։ Դա են վկայում ՌԴ վիճակագրական տվյալները, գրում է ՏԱՍՍ-ը։ Գործակալության փոխանցմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է մոտ 45,526 մարդ։ Ընդհանուր առմամբ, 2026 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստան է մուտք գործել 112,741 ՀՀ քաղաքացի։ Մեկ տարի առաջ այդ թիվը եղել է 125,143։ Վիճակագրության համաձայն՝ մասնավոր այցի նպատակով Ռուսաստան է ժամանել մոտ 50,699 հազար ՀՀ քաղաքացի։ Այցի նպատակը որպես ուսում նշել է 3200 մարդ, զբոսաշրջություն՝ 1568-ը, իսկ գործնական այց՝ 1308-ը։ Բացի այդ, 12,289 մարդ Ռուսաստան է մուտք գործել որպես սպասարկող անձնակազմի անդամ, իսկ 1311 ՀՀ քաղաքացի տարանցիկ երթևեկություն է իրականացրել Ռուսաստանի տարածքով։ Տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը՝ 69,761 մարդ, Ռուսաստան է ժամանել օդային ճանապարհով։ Ավտոմոբիլային ճանապարհով երկիր է մուտք գործել 39,857 մարդ, 3054 մարդ սահմանը հատել է ոտքով, իսկ 68 մարդ՝ երկաթուղային տրանսպորտով։ Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։ Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |