8 հունիսի 2026 - 12:18 AMT
ԲՀԿ-ն նախնական վերջին ամփոփմամբ չի անցնում ԱԺ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Տվյալները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Ըստ նախնական տվյալների քվեները բաշխվել են հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս

«Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս

«Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս

«Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս:

Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։

Ընտրություններին մասնակցել է 16 կուսակցություն և 2 դաշինք։