Թուրքիան հուսով է, որ ՀՀ-ն «ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ»![]() 9 հունիսի 2026 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Պաշտոնական Անկարան հույս է հայտնել, որ «հետընտրական շրջանում Հայաստանն ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և կարգավորման ուղղությամբ», գրում է «Ազատությունը․: «Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը, ինչպես դա արել է մինչ օրս, հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա», - ասված է հայտարարությունում։ Արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ըստ նախնական տվյալների` ընտրություններում քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս, «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է, կուսակցությունը դիմել է վերահաշվարկի որոշ տեղամասերում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |