ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները![]() 9 հունիսի 2026 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հերքել է այն պնդումները, թե վարժական հավաքներն օգտագործվում են որպես ճնշման կամ պատժիչ գործիք ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց համակիրների նկատմամբ։ Նա հավելել է, որ բանակը երբեք պատժիչ միջոց չի եղել, հայտնում է Արմենպրեսը: «Պետք է հպարտանաք ՀՀ բանակով, որտեղ մեր բոլորի զավակներն են։ Բանակի վարժական հավաքներին պետք է ընդգրկվի ՀՀ քաղաքացի հանդիսացող մարդը, պահեստազորայինը, ով մտնում է համապատասխան տարիքային շեմի մեջ, հաշվառված է ՀՀ տարածքում՝ Երևանի կամ մարզերի այս կամ այն զինկոմիսարիատներում։ Նրանք պետք է հերթականությամբ կանչվեն վարժական հավաքների»,-ասել է Ասրյանը: Նա հավելել է, որ վարժական հավաքներն անցկացվում են 2023 թվականից սկսած՝ ընդգրկելով ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիների, որոնք կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ։ ԶՈւ գլխավոր շտաբի պետն անդրադարձել է նաև հատկապես Ռուսաստանից հունիսի 7-ի ընտրությունների համար Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների կանչելու վերաբերյալ շրջանառվող կարծիքներին: «Անկախ նրանից, թե որ երկրից են ժամանում, զինվորական հաշվառում ունեցող ցանկացած ՀՀ քաղաքացու ժամանման դեպքում, որը ֆիքսվում է համապատասխան համակարգերով, զինկոմիսարիատն իրավունք ունի էլեկտրոնային տարբերակով նրանց ուղարկել ծանուցագիր վարժական հավաքների զորակոչվելու վերաբերյալ»,-ասել է նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |