Կոպիրկինը վերադարձել է Երևան![]() 11 հունիսի 2026 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որին Մոսկվան հետ էր կանչել խորհրդակցությունների համար, վերադարձել է Երևան և անցել իր աշխատանքային պարտականությունների կատարմանը։ Այդ մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մոսկվայում անցկացված խորհրդակցություններից հետո դեսպանը վերադարձել է Երևան և անցել աշխատանքի: Նա ընդունելություն կկազմակերպի Ռուսաստանի օրվա առթիվ», - նշել են դիվանագիտական գերատեսչությունում։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, մայիսի վերջում Կոպիրկինը խորհրդակցությունների էր կանչվել` «կապված Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերի հետ, որոնք վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը»: Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։ Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |