Խուդաթյանը՝ գազի գնի մասին․ «Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն»

Խուդաթյանը՝ գազի գնի մասին․ «Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն»

PanARMENIAN.Net - Քաղաքացիները գազի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ անհանգստանալու պատճառ չունեն, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք գազը ստանում ենք կանոնավոր գրաֆիկով, այն սակագնով, որը գոյություն է ունեցել, այդ սակագները սահմանված են պայմանագրով, որոնք դեռ ժամկետի մեջ են: Մենք հիմա շարժվում ենք այդ պայմանագրով: Մեր աշխատանքային հարաբերություներում ոչինչ չեն փոխվել»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նախարարն ընդգծել է նաև, որ Հայաստանի համար գազի գնի հնարավոր թանկացման թեմայով որևէ նոր զարգացում չկա:

Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---