
Հունիսի 14-ի երեկոյան ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է հունիսի 7-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։
Ըստ այդ տվյալների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:
«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս:
Նիստին զուգահեռ ընդդիմությունն ակցիա էի իրականացնում: Հավաքվածները պահանջում էինն չեղարկել ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ անցկացնել, ինչը մերժվեց:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ երեք ընտրատեղամասերի վերաբերյալ ընդունված որոշումը չի փոխել հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները, հայտնում է Panorama.am-ը:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է. «Թիվ 35/65, թիվ 10/51, և 12/13-ում ընտրություններն անվավեր ճանաչելը չի ազդում հունիսի 7-ին կայացած ընրությունների արդյուքնների վրա»։
Դահլիճից հարցրել են, թե բա ի՞նչն է ազդում, եթե երեք տեղամասի արդյուքնները չեն ազդում; Հովակիմյանը հորդորեց լռել և դիմել ՍԴ:
Հովակիմյանը ներկայացրել է նաև, թե խորհրդարանական ընտրություններում շեմը հաղթահարած 3 ուժերը քանի մանդատ կունենան․ ՔՊ֊ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։
Ընտրողների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 2,503,990։ Քվեարկության օրը ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 1237։ Շրջիկ արկղով քվեարկած ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 1300։ Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը կազմել է 410։ Ընտրողների ընդհանուր թիվը հասել է 2,506,826-ի։
Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 16,210։ Անճշտությունների գումարային չափը կազմել է 4331։