
«Անկախ դիտորդ» դաշինքը համարել է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու որոշումն ակնհայտ և բացահայտ ապօրինի է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Մեկ այլ գրառման մեջ նա նշել է․ «ԿԸՀ-ն պետք է ընտրակաշառքի հիմքով անրադառնար ընտրակաշառքի շահառու ուժերի մասնակցելուն և ոչ օրենք խախտելով աներ այն, ինչ արեց այսօր։
Ընտրակաշառքի շահառուները, ում օգտին կաշառքի բաժանման բազմաթիվ փաստեր կաին, պետք է հանվեին ընտրապայքարից, ԿԸՀ-ն դրա լիազորությունն ու պարտականությունը ուներ։
Դա շատ ավելի հիմնավոր ու փաստահեն կլինեի, քան այն, ինչ ԿԸՀ-ն արեց այսօր` իրավական ռումբ դնելով ընտրությունների արդյունքների տակ»:
Ավելի ուշ Իոաննիսյանը գրել է, որ «մանդատները, որոնք ԲՀԿ-ն չէր ստանա, եթե իր օգտին ընտրակաշառքը չլիներ, ԲՀԿ-ից, ըստ էության, ապօրինաբար խլվեցին ԿԸՀ-ի կողմից»։
«Հետաքրքիր է, թե ի՞նչ կասեն այս ամենին Սահմանադրական դատարանի դատավորները։ Այստեղ են ասել. գողը գողից գողացավ, Աստված (Սահմանադրական դատարանը) տեսավ` զարմացավ»,-գրել է նա:
Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:
ՔՊ֊-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։