
Միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցության նախապատրաստման նպատակով հունիսի 17-25-ը Հայաստանում անցկացվելու է արդեն ավանդական դարձած «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը։
Զորավարժությանը մասնակցելու են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 250 զինծառայող, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի 58 ներկայացուցիչ, Ֆրանսիայի զինված ուժերի 24 և Հունաստանի զինված ուժերի 11 զինծառայող, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Զորավարժության ընթացքում անցկացվելու են խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և կատարմանն ուղղված տարբեր վարժանքներ։
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, ապահովել կառավարման և մարտավարական հաղորդակցման ոլորտներում լավագույն փորձի փոխանակումը, ինչպես նաև ամրապնդել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը։
Խաղաղապահ առաքելություններին նախապատրաստվելու նպատակով միջազգային խաղաղապահ գործողություններին ներգրավվելու համար պատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանատիպ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում։
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունն անցկացվել է նախորդ տարվա օգոստոսին: