16 հունիսի 2026 - 11:55 AMT
Միրզոյանն ու Շվեդիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանn անդրադարձել են ինչպես երկկողմ օրակարգային հարցերին, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին։

Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և հաղթանակի կապակցությամբ։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կարևոր համարելով տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական դիմակայունության ամրապնդման հարցում Շվեդիայի ցուցաբերած աջակցությանը։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները։

Լյուքսեմբուրգում անցկացվող ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում քննարկվելու են նաև Հայաստանին աջակցելու միջոցները: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նիստի մեկնարկից առաջ: Նա հավելել է, որ տեսնում են Ռուսաստանի կողմից աճող ճնշումը: