16 հունիսի 2026 - 15:41 AMT
Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամները քննարկել են ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Save Armenia» կազմակերպության պատվիրակության անդամների հետ անդրադարձել է երկկողմ համագործակցության օրակարգին և տարածաշրջանային զարգացումներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև ընդգծվել է առևտրատնտեսական կապերի առավել ընդլայնման և փոխշահավետ համագործակցության խորացման կարևորությունը։

Հանդիպման երկրորդ հատվածում Արմեն Գրիգորյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ մտքեր փոխանակելով տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։