16 հունիսի 2026 - 18:34 AMT
Երևանի կենտրոնի բնակիչներին հորդորում են փակել պատուհանները

Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Աբովյան Սարյան, Պուշկին, Պարոնյան, Մելիք Ադամյան փողոցներում, Հանրապետության հրապարակում, Խաչքարերի պուրակում, Օղակաձև զբոսայգու 5֊րդ, 6-րդ հատվածներում և Նորք-Մարաշ վարչական շրջանում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում են հունիսի 17-ին՝ ժամը 00:00-04:00-ն, փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները: