Հայրապետյանը կարևորել է ՀՀ-Ֆրանսիա նոր գործակցության հնարավորությունները

Հայրապետյանը կարևորել է ՀՀ-Ֆրանսիա նոր գործակցության հնարավորությունները

PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները պաշտպանական նորարարությունների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել մայիսի 5-ին Երևանում ստորագրված ռազմավարական փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացման ընթացքին, ինչպես նաև ձեռք են բերվել պայմանավորվածություններ առաջիկա քայլերի վերաբերյալ։

Հայրապետյանը ընդգծել է, որ ստորագրված հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծում ռազմարդյունաբերության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա համագործակցության համար՝ նպաստելով տեխնոլոգիական առաջընթացին, նորարարական էկոհամակարգերի ձևավորմանը և երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը:

 Ուշագրավ
---