
2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանված ապրանքների արժեքը կազմել է 11.2 միլիոն դոլար։ Այդ մասին ահյտնել է Ադրբեջանի մաքսային կոմիտեն:
Միայն մայիս ամսին Ադրբեջանից ՀՀ արտահանման ծավալը կազմել է 1.6 միլիոն դոլար, հայտնում է Media.az-ը:
Նույն ժամանակահատվածում Հայաստանը անուղղակի ճանապարհով Ադրբեջան է արտահանել 960 դոլարի ապրանք։ Տվյալների համաձայն՝ մայիս ամսին Հայաստանից Ադրբեջան արտահանում չի իրականացվել։
Ավելի ավղ ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»:
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։