Վարդևանյան․ Ղազինյանին վերաբերող քրեական վարույթը հիմնավորվածության տեսանկյունից «զրոյական մակարդակի» է![]() 17 հունիսի 2026 - 15:05 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական վարույթը հիմնավորվածության տեսանկյունից «զրոյական մակարդակի» է, հայտարարել է նրա փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը: «Փաստն այն է, որ Դավիթ Ղազինյանի հետ որևէ առնչություն չունեցող անձը խոսում է Ղազինյանի մասին։ Ի՞նչ իրավական հիմնավորվածության մասին է խոսքը»,- ասել է Վարդևանյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը, հայտնում է Aysor.am-ը: Նա աբսուրդ է որակել այն, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեն վերագրում է Դավիթ Ղազինյանին։ Բացի այդ, Վարդևանյանն ասել է, որ չի հիշում դեպք, երբ քննչական մարմինը հանրայնացնի նախաքննական գաղտնիք կազմող տեղեկություն, ինչպես, ըստ նրա, արել է ՀԿԿ-ն։ ԿԸՀ նիստից առաջ Դավիթ Ղազինյանը հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները և հայտարարել, որ որևէ մեկին գումար չի փոխանցել, հայտնում է Panorama.am-ը: «Այդ գործն իշխանության վախերի մասին է»,- ասել է նա: ԿԸՀ-ում ընթացող նիստում քննարկվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները, որոնք ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Ղազինյանի կարծիքով՝ հանձնաժողովը կբավարարի ներկայացված միջնորդությունը, իսկ իրականացվող գործընթացներն ուղղված են իր քաղաքական ակտիվության և «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ։ Նա իրենց ձայն տված քաղաքացիներին կոչ է արել պահպանել հաստատակամությունը և հավատարիմ մնալ իրենց ընտրությանը՝ ընդգծելով, որ համոզված է ապագա հաղթանակի և ուժեղ Հայաստանի ձևավորման հարցում։ Լրագրողների հարցին ի պատասխան՝ կապված Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության հետ, որտեղ հնչում է պնդում, թե Ղազինյան Դավոն 1․4 մլն դրամ է փոխանցել ինչ-որ Արմանի, նա հայտարարել է, որ որևէ գումար որևէ մեկին չի տվել: «Ինչ վերաբերում է ձայնագրությանը, տեսնում եք, գլխավոր դերերում մաքրուհին է, չկա այդպիսի գումար, աբսուրդ է։ Ենթադրում եմ, որ ինձ կկալանավորեն, որև մեկից որևէ իրավական բան չեմ սպասում, հատկապես այս «անկախ» մարմնից»,-ասել է Ղազինյանը։ Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ն, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել և տվել են ընտրակաշառք։ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, իրականացվել են խուզարկություններ և այլ վարութային գործողություններ։ ԿԸՀ նիստը անցկացվում է դռնփակ ձևաչափով։ Նշվել է նաև, որ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանի, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ռուսլան Բարսեղյանի, Ռոբերտ Քոչարյանի և Ասատուր Քոչարյանի վերաբերյալ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ներկայացված միջնորդությունների քննարկումը նախատեսված է ժամը 15։00-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |