Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է![]() 17 հունիսի 2026 - 18:28 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։, գրում է Sputnik Արմենիան: Գերատեսչության տեղեկացմամբ՝ Դավիթ Ղազինյանին ներկայացված մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառք տալու նախապատրաստությանը։ Հունիսի 17-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր գլխավոր դատախազության ներկայացրած երկու միջնորդությունները՝ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Դրանից հետո իրավապահ մարմինները իրականացրել են ձերբակալությունը։ ԿԸՀ նիստից առաջ Դավիթ Ղազինյանը հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները և հայտարարել, որ որևէ մեկին գումար չի փոխանցել: Նա նաև կարծիք էր հայտնել, որ հանձնաժողովը կբավարարի ներկայացված միջնորդությունը, իսկ իրականացվող գործընթացներն ուղղված են իր քաղաքական ակտիվության և «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Դավիթ Ղազինյանը, մի խումբ համակիրների հետ նախնական համաձայնությամբ, ընտրողներին ընտրակաշառք է տվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |