
Երեխա ունեցող աշխատողների համար ծնողական ժամ կսահմանվի: Ազգային ժողովը ընդունել է օրենսդրական նախագիծը:
Մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողի համար ծնողական ժամը սահմանվելու է օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ, իսկ երեք և ավելի երեխա ունեցող ծնողի համար՝ օրական առավելագույնը 1 ժամ, հայտնում է Radar Armenia-ն:
Մինչև 18 տարեկան՝ հաշմանդամության խոր կամ ծանր սահմանափակում ունեցող երեխայի ծնողին, անկախ երեխաների ընդհանուր թվից, տրամադրվելու է օրական առավելագույնը 1 ժամ ծնողական ժամանակ։
Նախագծի դրույթները հավասարապես կիրառվելու են ինչպես մոր, այնպես էլ հոր նկատմամբ։