
Հունիսի 24-ի վաղ առավոտյան ձերբակալվել է «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ ձերբակալությունը կատարվել է ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակում, հայտնում է Panorama.am-ը:
ՔԿ-ից նշել են, որ ավելի ուշ հանդես են գալու պաշտոնական հաղորդագրությամբ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ու «ՀայաՔվե» միավորումը ապրիլին համագործակցության հուշագիր էին ստորագրել՝ միավորելու ջանքերը հունիսի 7-ի ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանն ու նոր ազգային իշխանության ձևավորմանը: