27 հունիսի 2009 - 20:37 AMT
Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերն է հանձնել Ժնեւում ՄԱԿ կենտրոնակայանի ղեկավարին
Հունիսի 26-ին Ժնեւում` Միավորված Ազգերի Կազմակերպության Ժնեւյան կենտրոնակայանում, ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Ժնեւյան կենտրոնակայանի ղեկավար Սերգո Օրջոնիկիձեին:


Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում Սերգո Օրջոնիկիձեն, բարձր գնահատելով Հայաստանի նախագահի որոշումը` աշխարհահռչակ մշակութային գործչին վստահելու միջազգային բարձր ատյանում ՀՀ շահերի պաշտպանությունը, նշեց, որ Շառլ Ազնավուրի գործունեությունը կարեւոր է լինելու թե` Հայաստանի, եւ թե` ՄԱԿ-ի համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: