
ԱՄՆ Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, քաղաքագետ Արման Գրիգորյանն, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը, գրել է, որ որևէ դիմադրություն ցույց չտվող, տարեց մարդուն այդ ձևով ձերբակալելը դրդված չէր որևէ անհրաժեշտությամբ:
Ծառուկյանին ձերբակալել են՝ 7-8 հոգով տապալելով գետնին և հետո ձեռնաշղթաներ հագցնելով:
Նա նշել է, որ դա կարող էր հետապնդել միայն Ծառուկյանին նվաստացնելու նպատակ:
«Մի երկու հարց Գագիկ Ծառուկյանի ձերբակալության կապակցությամբ.
Հ.Գ. Վերջին ստատուսս երբ գրում էի, չգիտեի, թե ինչ ձևով են ձերբակալել Ծառուկյանին։ Հիմա որ գիտեմ, մի հարց էլ եմ ուզում ավելացնել.
Ակնհայտ է, որ էդ ձևով որևէ դիմադրություն ցույց չտվող ու արդեն տարեց մարդուն ձերբակալելը դրդված չէր որևէ օպերատիվ անհրաժեշտությամբ։ Հետևաբար, դա կարող էր հետապնդել միայն Ծառուկյանին նվաստացնելու նպատակը։ Իսկ հիմա հարցը. արդյո՞ք նման բան կարող էր տեղի ունենալ, որովհետև էդ ձերբակալությունն իրականացնող ոստիկանական ստորաբաժանման պետը որոշել էր նման բան անել ինքնագլուխ։ Վստահ եմ այդ հարցի պատասխանն ակնհայտ է բոլորիդ համար։
Իսկ եթե ինքնագլուխ չէր արել, արդյո՞ք սա երկրի վարչապետի կողմից հնչեցված` իր հակառակորդներին «կզցնելու» սպառնալիքի իրականացումը չի։ Ես չգիտեմ ուրիշ ինչ եզրակացության է հնարավոր գալ։ Իսկ եթե դա այդպես է, Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին չի կզցրել, բոլորիս է կզցրել, բայց հատկապես կզցրել է էդ հրամանը կատարողներին ու իրավապահ համակարգին ընդհանրապես»։
Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: