17 հուլիսի 2026 - 15:14 AMT
ՍԱՏՄ ղեկավար․ «Ջերմուկի» վերաբերյալ երկրի ներսում արել ենք մոնիթորինգ, որևէ խախտում չենք հայտնաբերել

«Ջերմուկ» հանքային ջրի վերաբերյալ երկրի ներսում իրականացված մոնիթորինգի և լաբորատոր փորձաքննության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, հայտարարել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը: Նա այդ մասին ասել է ասուլիսում՝ անդրադառնալով ռուսական կողմից հայտարարվող «Ջերմուկում» «պարտադիր պահանջների խախտումներին»։

«Ջերմուկի» վերաբերյալ մենք երկրի ներսում արել ենք մոնիթորինգ, տվել ենք լաբորատոր փորձաքննության և որևէ խախտումներ չեն հայտնաբերվել, այդ արձանագրությունը ուղարկվել է»,- ասել է նա, հայտնում է Panorama․am-ը:

Նրա խոսքով՝ ձկնամթերքի և ձկնաբուծության ոլորտում ևս համապատասխան տնտեսություններից վերցվել են նմուշներ, որոնք ենթարկվել են լաբորատոր փորձաքննության, և ստուգված տնտեսություններում հիվանդություններ չեն արձանագրվել։

«Գյուղմթերքի հետ կապված՝ մեր լոլիկը վակցինացվում է, և մենք ապացուցել ենք, որ կարանտին վնասատուն, որը շեշտվել էր գրության մեջ, վակցինացված է։ Լաբորատոր արդյունքում ցույց է տվել հակամարմինը, այսինքն կա չափս, որը ոչ թե վիրուսն է, այլ հակամարմինն է»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարը։

Անդրադառնալով ելակին և մյուս գյուղմթերքներին՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ հայտնաբերվել է թրիպս, և ռուսական կողմը նույնպես Հայաստանում իրականացրել է ստուգումներ։ Նրա խոսքով՝ ստուգված 6-7 տնտեսություններից միայն մեկում է այն հայտնաբերվել։

«Այդ թրիպսը կենդանի միջատ է, որը թունաքիմիկատների միջոցով այսօր կա, վաղը կարող է չլինի»,- ասել է Պետրոսյանը։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։