20 հուլիսի 2026 - 10:23 AMT
Իսպանիան` ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն

Հուլիսի 19-ին Իսպանիան լարված պայքարում հաղթել է Արգենտինայի ֆուտբոլի հավաքականին և դարձել աշխարհի առաջնության չեմպիոն:

Խաղի հաշիվը բացվել է միայն մրցավարի ավելացրած ժամանակում՝ 106-րդ րոպեին Ֆերրան Տորրեսը կարողացել է գրավել արգենտինացիների դարպասը, Իսպանիան հաղթել է 1:0 նվազագույն հաշվով:

Հիմնական ժամանակն ավարտվել էր 0:0։ Արգենտինան 10 հոգով է շարունակել խաղը, քանի որ արգենտինացի Էնցո Ֆերնանդեսը հեռացվել էր խաղադաշտից խախտման համար։

Այսպիսով՝ Իսպանիայի հավաքականը երկրորդ անգամ նվաճել է Աշխարհի գավաթը։ Իսպանիան աշխարհի չեմպիոն էր դարձել նաև 2010 թվականին:

Արգենտինան 3 անգամ է դարձել չեմպիոն՝ 1978, 1986 և 2022։

Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն 22 գոլով դարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Լիոնել Մեսիի արդյունքը։

Հուլիսի 18-ին, երրորդ տեղի համար պայքարում, Անգլիան 6:4 հաշվով հաղթել էր Ֆրանսիային և դարձել ԱԱ բրոնզե մրցանակակիր:

ԱԱ-2026-ը մեկնարկել էր հունիսի 11-ին։ Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 48 հավաքական։