
2026 թվականի հունվար–մայիս ամիսների արդյունքներով ԵԱՏՄ-ում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն աճել են, հայտնում է Sputnik Ղազախստանը։
Բեռնափոխադրումների աճի ծավալները Հայաստանում կազմել են 12․6%, Ղրղզստանում՝ 3․4%, իսկ Բելառուսում՝ 1․1%։
Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ-ի համախառն ուղևորաշրջանառությունն աճել է 0,8%-ով։ Բելառուսում աճը կազմել է 7․8%-ով, Հայաստանում՝ 6․1%, Ղազախստանում՝ 4․1% և Ղրղզստանում՝ 3․9%։