
Աշխարհի առաջնությունում չեմպիոն դառնալուց հետո Իսպանիայի ազգային հավաքականը գլխավորել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակը։
Երկրորդ հորիզոնականում է եզրափակչում Իսպանիային պարտված Արգենտինայի հավաքականը: Երրորդը Ֆրանսիան է, որին հաջորդում է Անգլիան:
5-րդ տեղում Բրազիլիան է, որին հաջորդում են Մարոկկոյի, Պորտուգալիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Մեքսիկայի հավաքականները։
Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 107-րդ տեղը։
Հուլիսի 19-ին Իսպանիան լարված պայքարում հաղթել է Արգենտինայի ֆուտբոլի հավաքականին և դարձել աշխարհի առաջնության չեմպիոն: Խաղի հաշիվը բացվել է միայն մրցավարի ավելացրած ժամանակում՝ 106-րդ րոպեին Ֆերրան Տորրեսը կարողացել է գրավել արգենտինացիների դարպասը, Իսպանիան հաղթել է 1:0 նվազագույն հաշվով: