
FlyOne Armenia ավիաընկերությունը օգոստոսի 22-ից չվերթեր կիրականացնի դեպի Դուշանբե, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
Երևան - Դուշանբե - Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: