23 հուլիսի 2026 - 15:55 AMT
Կաթողիկոսն ԱԺ անդրանիկ նիստի հրավեր դեռ չի ստացել

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստին մասնակցելու հրավեր դեռ չի ստացել: Այդ մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունն ԱԺ անդրանիկ նիստին նախատեսված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:

Հարցին, թե նախկինում նման նախադեպ եղել է, երբ kաթողիկոսը չի հրավիրվել ԱԺ անդրանիկ նիստին կամ չի մասնակցել դրան, տեր Եսայի քահանա Արթենյանը չի պատասխանել։

«Եթե այլ տեղեկություն լինի, կծանուցենք»,-ասել է Տեր Եսային։

9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը կայանալու է օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին։