
«Ուժեղ Հայաստանի» ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Արամ Վարդևանյանը կարող է առաջադրվել Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու՝ զբաղեցնելու ընդդիմությանը վերապահված պաշտոնը։
Լրագրողների հետ զրույցում դա չի բացառել «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխվորող Նարեկ Կարապետյանը, հայտնում է Auroranews.am-ը:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ խորհրդարանի երեք փոխնախագահներից մեկի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը։
Ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: