27 հուլիսի 2026 - 10:27 AMT
ՀՀ պատանի ըմբիշները Բաքվում են՝ կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու նույն տարիքային խմբի աշխարհի առաջնությանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Մրցաշարն անցկացվելու է հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Ազատ ոճի մրցումներում Հայաստանը ներկայացնելու է 6, իսկ հունահռոմեական ոճում՝ 10 ըմբիշ։