
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հուլիսի 28-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային իրավիճակը։ Անդրադարձ է եղել նաև կառավարությունների երկխոսության ակտիվացմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Քննարկելով երկկողմ և միջազգային օրակարգի ակտուալ հարցերը՝ առաջնորդները նշել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթը և կառավարությունների ու ոլորտային գերատեսչությունների մակարդակով երկխոսության ակտիվացումը»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նախագահները նաև վերահաստատել են փոխշահավետ համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կայացած հեռախոսազրույցն անվանել է ջերմ ու բովանդակալից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
Պեսկովն ասել է, որ Պուտինն ընդգծել է Հայաստանում Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու անհրաժեշտությունը։